20 հոկտեմբերի 2011 - 15:55 AMT
Օրանժը 2011-ին մինչև տարեվերջ կկատարի 30 մլն դոլարի ներդրում Հայաստանում

Այսօր Օրանժ Արմենիա ընկերությունը մամլո ասուլիսի ժամանակ հայտեց լրագրողներին մի քանի վիճակագրական տվյալներ՝ ընկերության ֆինանսական շահույթի մասին։

Նոյեմբերի 5-ին լրանում է ընկերության Հայաստանում գործելու 2 տարին։ Օրանժի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքով, այս երկու տարիների ընթացքում ընկերությունը կատարել է 150 մլն եվրո ներդրում Հայաստանում:։

«Եթե վերցնենք միայն 2011-ը, ապա այս տարի մինչը տարեվերջ կկատարենք 30 մլն ներդրում»,-ավելացրեց նա։

Ֆրանս Տելեկոմ խմբի անդամ Օրանժ Արմենիան 2009-ին մուտք գործելով հայկական շուկա՝ 2009 և 2010 տարիների ընթացքում Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի և ավելի քան 50մլն դոլարի ներդրում։ Այն ապահովում է բջջային կապի և լայնաշերտ շարժական ինտերնետ հասանելիություն Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում՝ բնակչության 95%-ին։

Ինչ վերաբերում է շահույթին, ապա Բրունոն ասաց, որ ընկերությունը դեռևս շահույթով չի աշխատում: Արևմտյան շուկաների օրինակով` երրորդ կամ չորրորդ օպերատորները սովորաբար շահութաբեր են դառնում 4-5 տարի անց, սակայն Orange Արմենիան կարծում է, որ կարող է ավելի լավ արդյունքներ ունենալ: