Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ20 հոկտեմբերի 2011 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է գերմանական Մարշալի հիմնադրամի «Սևծովյան վստահություն» կազմակերպության և Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները և դրանց խոչընդոտող երկու հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: Այնուհետև առաջին նախագահը պատասխանել է պատվիրակության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |