Հաշմանդամներ. Քաղաքային տրանսպորտը մեզ համար չէ

Հաշմանդամներ. Քաղաքային տրանսպորտը մեզ համար չէ

PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ իրագործումը Հայաստանում խթանելու համար անհրաժեշտ է Հաշմանդամների իրավունքների պաշտպանների հանրապետական ցանցի ստեղծում։ Այսօր «ՀՀ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները» խորագիրը կրող հանրապետական համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Դա կբերի շոշափելի արդյունքներ, որ օրենքը գործի, որ գոնե վերակառուցվող կամ նոր կառուցվող շենքերը հարմարեցվեն հաշմանդամներին։ Իսկ տրանսպորտի մասին խոսելն անգամ ավելորդ է. քաղաքային տրանսպորտը մեզ համար չէ կարծես։ Նոր խմբաքանակը, որը շուտով ներկրվելու է Երևան, նույնպես լինելու են սովորական ավտոբուսներ»,- ասաց Ալավերդյանը։ Նա նշեց, որ դժվարաշարժ մարդիկ միայն անվասայլակավոր հաշմանդամները չեն, այլև ծերերը, մանկական սայլակներով մայրերը և այլն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմա Բաղդասարյանը նշեց, որ արդեն իսկ մշակված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծ, որը կանդրադառնա նաև նորակառույց ու վերակառուցվող շենքերի՝ հաշմանդամներին հարմարեցված լինելու խնդրին։

«Ունիվերսալ դիզայնի գաղափարը կա նոր օրենքում, որ բոլոր նորակառույցները լինեն բոլորի համար, բոլորին հարմար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այն անդրադառնում է նաև կույրերի խնդրին, նրանց աշխատանքով ապահովելու հարցերին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---