Հայ-կանադական բարեկամության խմբի անդամները շարունակելու են աջակցել Ցեղասպանության ճանաչման գործին

Հայ-կանադական բարեկամության խմբի անդամները շարունակելու են աջակցել Ցեղասպանության ճանաչման գործին

PanARMENIAN.Net - Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի հետ:

Կողմերը մանրամասն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները և դրանց առավել խորացման ուղիները, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը:

ՀՀ դեսպանը Հարոլդ Ալբրեխտին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան արծարծված հարցադրումների Հարոլդ Ալբրեխտը վերահաստատել է իր և բարեկամության խմբի անդամների անվերապահ աջակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---