Հայաստանում որակավորման վկայական ունի 493 հաշվապահ

PanARMENIAN.Net - Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011-ի հոկտեմբերի 17-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 24 դիմորդներից քննությանը մասնակցել են 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 17 քննություն, որոնց արդյունքներով 138 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 19.10.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 493 հաշվապահ, հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---