Քանի՞ ուսանող է ճանաչում Աշոտյանը, որ ԲՈՒՀ են ընդունվել առանց կրկնուսույցի օգնության

Քանի՞ ուսանող է ճանաչում Աշոտյանը, որ ԲՈՒՀ են ընդունվել առանց կրկնուսույցի օգնության

PanARMENIAN.Net - Մինչև դեկտեմբերի 1-ը կհրապարակվեն «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանները, իսկ մնացած առարկաների շտեմարանները պատրաստ կլինեն գալիք ուսումնական տարվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ թեստային քննություններին առնչվող հիմնական դժգոհությունները վերաբերում են առաջադրանքների որակին և անկանխատեսելիությանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ հանգամանքը նկատի ունենալով, ստեղծում են առաջադրանքների և վարժությունների մեծ բազա, որոնցից էլ կընտրվեն և կկազմվեն քննական թեստերը: Սա հնարավորություն կտա խուսափել «սխալներից ու բազմաթիվ տարակուսանք հարուցող երևույթներից»:

Ստացվում է, որ մեր կրթական համակարգն այնքան վատն է, իսկ դպրոցների տված կրթությունը այնքան թույլ, որ աշակերտներն, առանց շտեմարաններն անգիր անելու, չեն կարողանում ԲՈՒՀ ընդունվել։ Կրկնուսույցները նրանց վարժեցնում են, անգիր անել տալիս առաջադրանքների որոշակի հստակ խմբաքանակ։ Իսկ եթե մեկ կամ երկու բառ նախադասության մեջ փոխվում է, կամ հարցն այլ կերպ է ձևակերպվում, ապա նրանք այլևս խուճապի են մատնվում, չեն կողմնորոշվում՝ որն է ճիշտ պատասխանը։ Պատճառը վաղուց հայտնի է. կրկնուսույցը չի կարող մեկ տարում տալ 12 տարվա գիտելիք և այն ամրապնդել աշակերտի ուղեղում։

Աշոտյանը նաև նշել է, որ «բոլոր աշակերտներն այդ շտեմարանով դասի ժամանակ իրենց ուսուցիչների հետ, անգամ ինքնուրույն կարող են պարապել»։ Հարց ԿԳ նախարարին՝ քանի՞ ուսանող եք ճանաչում, որ վերջին տարիներին ԲՈՒՀ է ընդունվել (խոսքը մասնավոր բուհերին չի վերաբերում) առանց կրկնուսույցների մոտ 1-2 տարի պարապելու։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---