Տիգրան Սարգսյան. Աշխարհը դեռ ելք չի գտել ճգնաժամից, որի էպիկենտրոնն այս անգամ Եվրոպան է

Տիգրան Սարգսյան. Աշխարհը դեռ ելք չի գտել ճգնաժամից, որի էպիկենտրոնն այս անգամ Եվրոպան է

PanARMENIAN.Net - Աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք հիմնարար հարցերի պատասխաններ են պահանջում, ասել է ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկած համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը: «Ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռևս պատրաստ չեն հստակ ձևակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձևավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները»,-ասել է նա: Գիտաժողովը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 24-ը, կազմակերպիչն է Հայկական տնտեսագիտական ասոցիացիան:

Ըստ նրա, իրավիճակն աշխարհի էկոնոմիկայում վատթարանում է, դրա մասին են վկայում ՀԲ-ի ր ԱՄՀ-ի կանխատեսումները՝ 0,5-0,6 տոկոս անկում առաջիկա երկու տարվա համար: Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես ասել է վարչապետը, անկումը վերաբերում է ոչ միայն զարգացած, այլ նաև զարգացող երկրներին: Վարչապետը հավելել է, որ հիմնական ռիսկերը այնուամենայնիվ կապված են զարգացած երկրների հետ, իսկ էպիկենտրոնն այս անգամ Եվրոպան է: «Վերլուծաբաններին այժմ մտահոգում է ոչ այնքան Հունաստանը, որքան Իտալիան, որտեղ նվացեցվել են խոշորագույն 24 բանկերի վարկանիշերը, և Պորտուգալիան»,-ասել է նա: Անդրադառնալով ԱՄՆ-ին՝ նա ասել է, որ նշել է սպառողի վստահության նվազեցումը, որից կախված է այդ երկրի էկոնոմիկան, և գործազրկության բարձր մակարդակը՝ 9,2 տոկոս:

Ինչ վերաբերում է անմիջապես Հայաստանին, որի էկոնոմիկան մեծ կախում ունի ռուսականից, ապա, ըստ վարչապետի, 20-ամյա փորձը ցույց է տալիս, որ այստեղ վճռորոշ են հետևյալ գործոնները: Հայաստանում կա շուրջ 1200 ընկերություն ռուսական կապիտալով, ՌԴ-ում է ամենամեծ հայ համայնքը, որից կախված է նաև դրամական փոխանցումների քանակը: Բացի այդ Ռուսաստանը ամենախոշոր ներդրողն է Հայաստանում: Վարչապետը նշել է,որ ՌԴ էկոնոմիկայում, որի 40 տոկոսը կախված է արտահանվող վառելիքի գներից, որի գներն ըստ ՀԲ-ի 2012թ. կնվազեն 3 տոկոսով, ակնկալվում է 4,5 տոկոս իրական աճ: Իրավիճակը ՌԴ էկոնոմիկայում անմիջապես անդրադառնում է Հայաստանի վրա, ուստի 2012թ. տնտեսական աճի «զգուշավոր» ցուցանիշը 4,2 տոկոս է՝ 2011-ի 4,6-ի դիմաց»,-հավելել է նա՝ հիշեցնելով, որ 9 ամսվա արդյունքում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 5 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---