Վարչապետ. Ճգնաժամի նոր ալիքին դիմակայելու համար Հայաստանը շեշտը դնում է մակրոտնտեսական կայունության վրա

Վարչապետ. Ճգնաժամի նոր ալիքին դիմակայելու համար Հայաստանը շեշտը դնում է մակրոտնտեսական կայունության վրա

PanARMENIAN.Net - Կառավարությունն այսօր Էական ուշադրություն է դարձնում Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկած համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը: Գիտաժողովը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 24-ը:

Վարչապետը հիշեցրել է, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդել երկրի ֆինանսական հատվածի վրա, որտեղ չէին կուտակվել «տաք փողեր»: Մասնավորապես, ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, պետությունը ստիպված չեղավ աջակցել բանկային ոլորտին, որը Հայաստանում բավականաչափ կապիտալիզացված է և բարձր լիկվիդայնություն ունի, ի տարբերություն այլ երկների, որտեղ բանկերը ստիպված էին փակվել: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ճգնաժամի արդյունքում տուժեց նաև շինարարության ոլորտը, որտեղ շարունակվում է կայուն անկումը:

Բացի այդ, ըստ վարչապետի, Հայաստանի կառավարությունը մտադիր է ընդլայնել սոցիալական ոլորտի ծախսերը, ինչն, իր հերթին, հանգեցրեց արտաքին պետպարտքի ավելացմանն: «Վերջին 3 տարում պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հանդեպ կազմում է 40 տոկոս»,-հավելել է նա: Այնուամենայնիվ, ինչպես նշել է վարչապետը, Հայաստանը գնում է պակասուրդի կրճատման ճանապարհով, որն առաջիկա տարիներին կկազմի մոտ 3 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---