Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով հագեցած համակարգչային կենտրոն

Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով հագեցած համակարգչային կենտրոն

PanARMENIAN.Net - Orange Արմենիա մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության և «Շեն» բարեգործական կազմակերության աջակցությամբ Տավուշի մարզի Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն։

1800 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2 մլն 350 000 դրամ:

Ինչպես նշեց գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը, գյուղում ընտանիքների միայն 10%-ն ունի համակարգիչ և ինտերնետ տանը։ «Մենք կառուցել ենք ընդարձակ 3G+ ցանց և գերարագ ինտերնետը հասցրել մինչևիսկ սահմանամերձ բնակավայրեր: Կարծում ենք, որ հեռավոր բնակավայրերի բնակիչներին տալով մուտք դեպի ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ` մենք հեշտացնում ենք նրանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, և շատ առումներով հնարավորություն տալիս ունենալ նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքի բնակիչներն ունեն», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

10  24.10.11 - Օրանժի օգնությամբ Տավուշում բացվեց համակարգչային կենտրոն
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---