Կ. Բեքարյան. Թուրքիան օգտագործում է երկրաշարժը շեղելու համար աշխարհի ուշադրությունը քրդերի դեմ գործողությունից![]() 25 հոկտեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը, հասկանալի պատճառներով, ուղղված է Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, թուրքական իշխանություններն ակտիվացնում են պայքարը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, առավել լայնածավալ գործողություն ծավալելով Իրաքի տարածքում: Նման կարծիք է հայտնել փորձագետ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: Ըստ Բեքարյանի, քուրդ գրոհայինների դեմ պայքարը հիշեցնում է Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը հայերի նկատմամբ: «Նախորդ դարասկզբին միջազգային խնդիրների ֆոնի վրա թուրքական իշխանությունները կարողացան հաջողությամբ էթնիկ զտումներ անցկացնել »,-ասել է Բեքարյանը՝ հավելելով, որ նույն սկզբունքը թուրքական կառավարությունը կիրառում է այսօր քրդերի հարցում: Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ: Առավոտյան, ըստ APA գործակալության, թուրքական տանկերը անցան Իրաքի հետ սահմանը, հակաահաբեկչական գործողություն կատարելու համար: Ըստ աղբյուրի, ծանր զրահատեխնիկան հատել է սահմանը «Հաբուր» անցակետի մոտ: Հոկտեմբերի 20-ին թուրքական բանակը խոշորածավալ գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքի միաժամանակ հինգ շրջաններում: Գործողությանը մասնակցում է 22 գումարտակ, հայտնել է երկրի ԶՈւ Գլխավոր շտաբը:--ԿԱ— ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |