Հայաստանն ու Եվրամիությունը կքննարկեն արդարադատությանն ու քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր![]() 25 հոկտեմբերի 2011 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի արտգործնախարարությունում անցկացվելու է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, նիստի ընթացքում քննարկումներ են ընթանալու ապագա համաձայնագրի հիմնական նպատակների, քաղաքական երկխոսության և արդարադատության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է հայկական կողմից գլխավոր բանակցող,ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ բանակցային թիմը` եվրոպական կողմից գլխավոր բանակցող, ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Նիստի ավարտին տեղի է ունենալու ՀՀ ԱԳՆ տեղակալ Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդի համատեղ մամլո ասուլիսը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |