Փարիզի քաղաքապետ. Համագործակցությունը Երևանի հետ մեծ նշանակություն ունի մեզ համար![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի և Փարիզի քաղաքապետեր Կարեն Կարապետյանն ու Բերտրան Դելանոեն ստորագրել են երկու մայրաքաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիր: Ինչպես իր ելույթում նշել է Փարիզի քաղաքապետը, համագործակցությունը Երևանի հետ մեծ նշանակություն ունի ֆրանսիական մայրաքաղաքի համար: «Այս համաձայնագիրն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության հետաքրքիր եզրեր: Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը»,- ասել է Բերտրան Դելանոյեն: Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դելանոեին սրտաբաց լինելու համար` նկատելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է լինել նաև Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |