Փարիզի քաղաքապետ. Համագործակցությունը Երևանի հետ մեծ նշանակություն ունի մեզ համար

Փարիզի քաղաքապետ. Համագործակցությունը Երևանի հետ մեծ նշանակություն ունի մեզ համար

PanARMENIAN.Net - Երևանի և Փարիզի քաղաքապետեր Կարեն Կարապետյանն ու Բերտրան Դելանոեն ստորագրել են երկու մայրաքաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիր: Ինչպես իր ելույթում նշել է Փարիզի քաղաքապետը, համագործակցությունը Երևանի հետ մեծ նշանակություն ունի ֆրանսիական մայրաքաղաքի համար: «Այս համաձայնագիրն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության հետաքրքիր եզրեր: Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը»,- ասել է Բերտրան Դելանոյեն:

Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դելանոեին սրտաբաց լինելու համար` նկատելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է լինել նաև Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

13  25.10.11 - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունեց Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեյին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---