Հոկտեմբերի 27-ին կներկայացվեն «Հաքաթոն Երևան 2011» մրցույթի պայմանները![]() 26 հոկտեմբերի 2011 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի երեկոյան Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայանալու է հանդիպում նվիրված դեկտեմբերին կայանալիք «Հաքաթոն Երևան 2011» մրցույթ-միջոցառմանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվելու են մրցույթի պայմանները։ Հանդիպումը կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը ՄԻԿ-ի հետ համատեղ։ Նմանատիպ հանդիպումներ արդեն կայացել են Երևանի պետական համալսարանում, Երիտասարդ առաջնորդների դպրոցում։ «Հաքաթոն Երևան 2011-ը» կայանալու է դեկտեմների 17-ին Երևանի քաղաքապետարանում։ Հաքաթոները Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ միջոցառում են`ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առաջադրված խնդիրների լուծմանը: Դրանց ընթացքում հավաքվում են ծրագրավորողներ, նախագծողներ և մի քանի ժամում ստեղծում, նախագծում և կյանքի են կոչում մի շարք ծրագրեր, նորարար լուծումներ։ Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։ Երևանի քաղաքապետարանը նախընտրում է հաքաթոնի արդյունքում տեսնել մոբայլ լուծումներ, ծրագրեր և այլ նախագծեր տրասնպորտային համակարգի, աղբահանության, զբոսաշրջության, նշանների տեղադրման, քաղաք-քաղաքացի կապի բարելավում, լրագրողական համայնքի համար քաղաքային խնդիրների գրագետ լուսաբանման համար ռեսուրսների մշակում և այլ թեմաներով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 30-ը: Միջոցառման աջակիցներն են` Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններ, լրագրողական կազմակերպություններ: Ինֆորմացիոն հովանավորն է PanARMENIAN.Net ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |