Մեկնարկել են POPOK-ի շրջանակներում անկցավող վարպետության դասերը

Մեկնարկել են POPOK-ի շրջանակներում անկցավող վարպետության դասերը

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Մոսկվայի տանը կկայանա POPOK գովազդի միջազգային փառատոնի պաշտոնական բացման արարողությունը։Իսկ այս պահին արդեն ընթանում են փառատոնի շրջանակներում անցկացվող վարպետության դասերը։ Բոլոր հավատարմագրված մասնակիցները կարող են ներկա գտնվել վարպետության դասերին, իսկ նախօրոք չհավատարմագրվածները կարող են ձեռք բերել վարպետության դասերի տոմսեր հենց Մոսկվայի տանը 3500 դրամով, ուսանողները՝ 1000 դրամով։

Այս պահին ընթանում է Ռուսաստանից գովազդի մասնագետ Ալեքսեյ Անդրեևի վարպետության դասը՝ «Բրենդինգը որպես համաշխարհային սոցիալական միտումների հայելի 2011», որին կհաջորդեն ևս 3 վարպետության դասեր։ Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ փառատոնի կայքում։

Փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 27-29-ը՝ ներկայանալով նոր գույներով և ավելի քան 450 աշխատանքներով, տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։

Ներկայացվելու են աշխատանքներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից և Ղազախստանից: Հյուրերի թվում են արտասահմանցի մասնակցիներ, գովազդային և տեղեկատվական ոլորտի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:

Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները:

Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---