Վարդգես Գասպարին բազմաթիվ խնդրանքներով դադարեցրել է իր պառկած բողոքի ակցիան

Վարդգես Գասպարին բազմաթիվ խնդրանքներով դադարեցրել է իր պառկած բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Վարդգես Գասպարին, զինվելով «Արյունոտ 10-ամյակ. հոկտեմբերի 27-ից մարտի 1» ցուցապաստառով, բողոքի պառկած ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ, բայց բազմաթիվ մարդկանց խնդրանքով դադարեցրել է իր ակցիան։

Ինչպես հայտարարել է լրագրողներին Գասպարին, բողոքով նա կատարել է իր պարտքը և պաշտպանել հայոց բանակի զինվորների իրավունքները։ Գասպարին նաև նշել է, որ նա ընդամենը միլիոնավոր մարդկանցից մեկն է, որին անհանգստացնում է այդ հարցը։

Երբ նրան հաղորդել են, որ նրա կողմնակիցներից մեկին ձերբակալել են այն բանի համար, որ նա ոստիկանության աշխատողներին «սրիկաներ» է անվանել, Գասպարին կանգնել է ոստիկանության աշխատողներից մեկի դիմաց և Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին անվանել է «լկտի», նշելով, որ իրենք շարունակելու են «նրանց անվանել իսկական անուններով»։

5  27.10.11 - Ոստիկանները փակել են բոլոր մուտքերը դեպի Կառավարության շենք
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---