Երևանում կայացավ POPOK միջազգային գովազդի փառատոնի պաշտոնական բացման արարողությունը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - “Մոսկվայի” տանը կայացավ POPOK միջազգային գովազդի փառատոնի պաշտոնական բացման արարողությունը: Փառատոնին արտասահմանից հյուրընկալվել են 35-40 գովազդի ոլորտի մասնագետներ: Արարողությունը սկսվեց ռոք համարով Սուրեն Առուստամյանի կատարմամբ, անյուհետև դրան հաջորդեց անակնկալ շոուն երկու հրեշտակների և Նոյ նահապետի տեսքով: Փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը Նոյ նահապետի կերպարը հանձնեց Depot WPF բրենդինգային գործակալության նախագահ Ալեքսեյ Անդրեևին: Արմեն Մարտիրոսյանը իր խոսքը սկսեց անեկդոտով Նոյան Տապանի մասին և նշեց, որ փառատոնը 2-րդ “գովազդային տապանն” է , որը մեծ նշանակություն կունենա Հայաստանի և արտերկրի գովազդային կյանքում: Հաղորդման բացման արարողության վարում էր Գոռ Գրիգորյանը: Փառատոնին իր ողջույնի խոսքը նամակով հղել էր նաև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի տանը՝ ավելի քան 450 աշխատանքներով։ Ներկայացվելու են աշխատանքներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից և Ղազախստանից: Հյուրերի թվում են արտասահմանցի մասնակցիներ, գովազդային և տեղեկատվական ոլորտի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները: Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» Հոլդինգը, Դիիմ Քոմյունիքեյշնս ընկերությունը և Ռադիո Վանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |