ՀՀԿ-ն և «Բարգավաճ Հայաստանը» հաստատում են նախագահ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը![]() 28 հոկտեմբերի 2011 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները հաստատել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպումը։ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով հանդիպմանը քննարկվել են խորհրդարանում ներկայացված օրինագծերը։ «Դա եղել է ոչ քաղաքական հանդիպում»,- ասել է նա։ Իր հերթին, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ դա եղել է կոալիցիոն կուսակցությունների միջև հերթական հանդիպումը և որ դրան մասնակցել են նաև «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները։ Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել է կառավարության կողմից խորհրդարան ներկայացված հարկային փաթեթը, ինչպես նաև ապագա բյուջեին վերաբերվող հարցեր։ Վերջին ժամանակները հայկական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում ՀՀԿ և ԲՀԿ միջև տարաձայնությունների մասին, կապված ապագա նախագահական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին Գագիկ Ծառուկյանի կողմից հրապարակային հայտարարությունից հրաժարվելու հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |