Տարոն Մարգարյանը նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար

Տարոն Մարգարյանը նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար

PanARMENIAN.Net - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա՝ մինչև օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ավելի վաղ նույն օրենքի 45–րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---