4 հայկական կուսակցություններ ձգտում են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դառնալ![]() 30 հոկտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դրական արդյունքներ է արձանագրում բարեփոխումների իրականացման ոլորտում, մասնավորապես՝ ընտրական օրենսգրքի գծով, հոկտեմբերի 30-ին Երևանում հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) միջազգային կապերի գծով քարտուղար Նիկոլյա Բրիկը: Նա Հայաստանում է գտնվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ Հայաստան իր այցի նպատակը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի աջակցության ուղերձը փոխանցելն է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում, որոնք շատ կարևոր են երկրի առաջխաղացման և մոդեռնիզացման համար, որպեսզի երկար ժամկետով անկախություն և ինքնիշխանություն ձևավորվի: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ երկու կուսակցությունների համագործակցությունը գնալով ավելի է խորանում և ԵԺԿ-ին Հայաստանի անդամակցության փուլում է գտնվում: Բրիկը հաղորդել է, որ 4 հայկական քաղաքական կուսակցություններ ԵԺԿ-ին անդամակցելու դիմում են ներկայացրել, պաշտոնական գործընթացը կմեկնարկի երկու շաբաթ անց: Նիկոլյա Բրիկն ընդգծել է, որ ԵԺԿ-ն օժանդակում է Հայաստանի կառավարության կուրսը՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը՝ հաշվի առնելով ընտրական օրենսգրքի կարևորությունը: «Այս տեսակետից ԵՄ կողմից առանձնահատուկ ուշադրություն կցուցաբերվի»,- ընդգծել է նա: Նա հաղորդել է նաև, որ երկրում է գտնվում ԵՄ խորհրդատվական խումբը, որն աշխատում է Հայաստանի իշխանությունների հետ: «Պետք է արձանագրել, որ հիմնական իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում դրական փոփոխություններ կան»,- հավելել է նա: Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |