«Ռենջ-Ռովերը» վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջը

«Ռենջ-Ռովերը» վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Դոնարա Հարությունյանին, ինչից հետո կինը կրկնակի վրաերթի է ենթարկվել թիվ 28 երթուղու «Մերսեդես-Սպրինտեր» միկրոավտոբուսի կողմից և տեղում մահացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը և հայտնել, որ վրաերթը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---