Ռուս պատգամավոր. Թուրքիան պետք է իր տեղը գտնի Եվրասիական միությունում

Ռուս պատգամավոր. Թուրքիան պետք է իր տեղը գտնի Եվրասիական միությունում

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը մնացել է անցյալում, նա պետք է իր տեղը գտնի նոր Եվրասիական միությունում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը, գրում է Turkiye թերթը:

Սերգեյ Մարկովը գտնում է, որ Թուրքիան նույնպես պետք է անդամակցի այդ միությանը: Ըստ Մարկովի, Վլադիմիր Պուտինին ու Ռեջեփ Թայիբ Էրդողանին կապում են ոչ միայն գործընկերային հարաբերությունները, այլ նաև անձնական բարեկամությունը, այդ երկու առաջնորդները կկարողանան ամրապնդել այդ միությունը, հայտնում է Cihan գործակալությունը:

Հոկտեմբերկի 4-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Իզվեստիայում» հրապարակված իր հոդվածում հայտարարել է 2012թ. սկզբին միասնական տնտեսական տարածություն ստեղծելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---