«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» վարկավորելու է ՀԿԵ հաճախորդներին

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» վարկավորելու է  ՀԿԵ հաճախորդներին

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ (ՀԿԵ) համագործակցության շրջանակներում բանկը ՀԿԵ հաճախորդներին տրամադրելու է ֆինանսական ծառայությունների փաթեթ` բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով: Փաթեթը ներառում է համատեղ քարտ, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել վճարումներ ընկերության տրանսպորտային ծառայության կենտրոնում տեղադրված բանկի POS-տերմինալի միջոցով: Հաճախորդի քարտային հաշվին տրամադրվում է նաև նպատակային վարկային գիծ` ՀԿԵ ծառայությունների վճարման համար: Վարկի տրամադրման մասին որոշումը բանկը կայացնում է արագացված ռեժիմում` հաշվի առնելով հաճախորդի վարկունակությունը:

Ընկերության հաճախորդների և աշխատակիցների հարմարավետության համար ՀԿԵ գլխամասային գրասենյակում տեղադրվել է բանկոմատ, որը սպասարկում է բոլոր տեսակի բանկային քարտերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---