Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում Երևանյան կայազորի ռազմական ճամբարները 1 նոյեմբերի 2011 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ ռուսական սպաներ` Ռուսաստանի Ցամաքային զորքերի (ՑԶ) գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ նոյեմբերի 1-ին ժամանել են Հայաստան, որտեղ ծրագրում են վերահսկել Երևանյան կայազորում 102-րդ ռուսական ռազմակայանի ազատած ռազմական ճամբարների փոխանցումը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ՑԶ գծով պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Նիկոլայ Դոնյուշկինին: «Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը գլխավոր հրամանատարության և ռազմական վարչության այլ մարմինների մի խումբ սպաների հետ միասին այսօր քառօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այցի հիմնական շեշտը կդրվի հայկական կողմին Երևանյան կայազորի ազատած ռազմական ճամբարների փոխանցման վերահսկման վրա»,- նշել է Դոնյուշկինը: Նրա խոսքով` Երևանյան կայազորում ազատված ռազմական ճամբարների ֆոնդի փոխանցումը Հայաստանին թույլ կտա նվազեցնել ռուսական կայանի ապահովման ծախսերը: Բացի դրանից, 102-րդ ռազմակայանի անձնակազմի քանակությունը կազմակերպչական-անձնակազմային միջոցառումներից հետո կրճատվել էր, արդյունքում ռուսական զինվորականների տեղակայման օպտիմիզացում էր պահանջվել: Ինչպես նշել է Դոնյուշկինը, սպասվում է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ՑԶ գլխավոր հրամանատարը կստուգի ռուսական ռազմակայանի զինծառայողների պատրաստականությունը նոր ուսումնական տարվան, կհետևի կազմակերպչական-անձնակազմային միջոցառումներին, ինչպես նաև կայցելի մի շարք ռազմական ճամբարներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |