«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ ՌԴ և Հայաստանի շրջաններից

«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ ՌԴ և Հայաստանի շրջաններից

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է հայ-ռուսական 4-րդ ամենամյա «EXPO-RUSSIA ARMENIA 2011» արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։ Այս տարի նոյեմբերի 3-5-ը ընթացող ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին։ «EXPO-RUSSIA ARMENIA 2011»-ին մասնակցում են ռուսական և հայկական ձեռնարկություններ էներգետիկայի, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության, բժշկության, նանոտեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։ Դրանց թվում են այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը, «Յունիքոմպը», Եվրասիական զարգացման բանկը, «Բելրոս» ՍՊԸ-ը, «Միավորված ավիաշինարարական ընկերությունը», «Ռոստսելմաշը», «ԿասկադՏեխնոԳրուփը», «Ռուսական նավիգացիոն տեխնոլոգիաները» և այլն։ Ցուցահանդեսը նոր հորիզոններ է բացում երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուփ» կոնցեռնը։

9  03.11.11 - Էքսպո Ռուսատան-Հայաստանը մեկնարկեց Երևանում
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---