2011-ի առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել 551 635 զբոսաշրջիկ

2011-ի առաջին 9 ամիսներին Հայաստան է այցելել 551 635 զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում

ձևավորված փորձագիտական գնահատումների, 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 551 635 զբոսաշրջիկներ, 2010թ. նույն ժամանակաշրջանի 487 902 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 13.1%:

Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 546 167 մարդ կամ 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 15.1%:

Տարվա արդյունքներով ակնկալվում է, որ Հայաստան կայցելեն շուրջ 800 հազար զբոսաշրջիկներ, ինչը 2010-ի համեմատ կապահովի 18 տոկոս աճ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---