«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ 3 նոյեմբերի 2011 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության նախագահ և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Կողմերը տեսակետներ փոխանակեցին արտաքին ու ներքին քաղաքականության մի շարք հարցերի շուրջ: Նույն օրը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ԵՎԶԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին ԵՎԶԲ գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը, նախագահի գլխավոր խորհրդական Ալեքսանդր Պիվովարսկին, գլխավոր քաղաքագետ Ֆրանկլին Սթիվսը, տարածաշրջանային տնօրեն Պոլ-Հենրի Ֆորեստիերը, խորհրդական Միկաէլա Բերգմանը, այլ ներկայացուցիչներ: Հյուրերի խնդրանքով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրին ներքաղաքական ու արտաքին քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումները:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |