4 նոյեմբերի 2011 - 21:59 AMT
Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին

Նոյեմբերի 4-ին հունական Պուերտո Կարրաս քաղաքում կայացան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ մրցափուլի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Ադրբեջանի հավաքականն էր:

Առաջին տախտակին Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը սև ֆիգուրներով կիսեց միավորները Շախրիար Մամեդյարովի հետ:

Վերջին տախտակին Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Գադիր Գուսեյնովն էր: Պարտիան ավարտվեց ադրբեջանցի շախմատիստի հաղթանակով:

Վերջինն իր պարտիան ավարտեց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը: Նա սև ֆիգուրներով էր խաղում և մինչև 52-րդ քայլը փորձում էր հանդիպումն ավարտել ոչ ոքի: Սակայն նրա մրցակից Վուգար Գաշիմովն ավելի ուժեղ դուրս եկավ և կարողացավ հաղթանակ տանել: Այսպիսով, Հայաստանի հավաքականն առաջնությունում իր առաջին պարտությունը կրեց 2:1 հաշվով: