7 նոյեմբերի 2011 - 11:13 AMT
Adidas-ի կայքերը ենթարկվել են հաքերային հարձակման

Adidas սպորտային հագուստ արտադրող ընկերության կայքերի ցանցը ենթարկվել է հաքերային հարձակման։ Ընկերությունն անջատել է բոլոր կայքերը գրանցված անդամ օգտագործողների տվյալների անվտանգությունը պահպանելու և խնդիրը լուծելու համար։

«Մեզ համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր օգտագործողների անձնական տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը»,- գրում է Adidas-ն իր տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ին։

Նշենք, որ այս հաքերային հարձակմանը նախորդել են 29 քիմիական ընկերությունների կայքերի վրա հարձակումները և հնարավոր է սրանք նույն հաքերների «ձեռքի» գործն են։

Բացի դրանից, կարելի է ենթադրել, որ այս ամենի հեղինակն է «Anonymous» հաքերային խումբը, որը այս տարի հարձակվել է Sony's PlayStation Network-ի ցանցի վրա՝ գողանալով մոտ 77 միլիոն օգտագործողների անձնական տվյալներ։