Գ. Եղիազարյան. Աժ խոսնակի հրաժարականը կապված է Ղարաբաղի հարցում զիջումների գնալու նախագահի մտադրության հետ

Գ. Եղիազարյան. Աժ խոսնակի հրաժարականը կապված է Ղարաբաղի հարցում զիջումների գնալու նախագահի մտադրության հետ

PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապված է ղարաբաղյան խնդրի և միակողմանի զիջումների գնալու Սերժ Սարգսյանի մտադրության հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: «Սերժ Սարգսյանն ուղղակի իր թիկունքն է մաքրում, քանի որ Հայաստանի առջև լուրջ խնդիրներ են ծառացած և հարցերի հարցը Ղարաբաղն է»,-նշել է նա:

Նոյեմբերի 1-ին Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ: Մինասյանը կդառնա Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը:

4  08.11.11 - Մկրտիչ Մինասյանի (ՀՀԿ) եւ Գուրգեն Եղիազարյանի (ՀԱԿ) մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---