Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում գովաբանել է եվրոպական արժեքները![]() 8 նոյեմբերի 2011 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարտենզի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք դրական են գնահատվել ԵԺԿ-ի և ՕԵԿ-ի միջև ծավալված սերտ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է համագործակցության հետագա խթանմանն ուղղված նոր քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Արթուր Բաղդասարյանը կարևորել է երկկողմ հանդիպումների անհրաժեշտությունը` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում առավել արդյունավետորեն ներկայացնել կուսակցության նպատակները, արժեքները և գործունեության ուղղությունները, որոնք լիովին համահունչ են ԵԺԿ դավանած արժեքներին: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել նաև Եվրախորհրդարանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Հոլանդիայի ներկայացուցիչների հետ և քննարկել հետագա համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այնուհետև նա մասնակցել է Եվապառլամենտի Քաղաքական համաժողովին, որտեղ քննարկվել է ՕԵԿ անդամագրումը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: Իր ելույթում Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՕԵԿ պատմությունը և գործունեության հիմնական ուղղությունները.«ՕԵԿ-ը Հայաստանում բարեփոխումների ջատագովն է: Այսօր աշխարհում շուրջ 7 մլն. հայություն է ապրում: Մենք պետք է վարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն` հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, միևնույն ժամանակ կարողանանք ինտեգրվել քաղաքակիրթ եվրոպական ընտանիքին: Հայաստանի փոքր երկիր է, բայց ունի մեծ սփյուռք, որը և մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ ներկայանալ աշխարհին»։ «Տարածաշրջանում մենք հանդես ենք գալիս խաղաղության և համագործակցության դիրքերից և պաշտպանում ենք կառուցողական մոտեցումները: Հայաստանի նախագահի հրավերը Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան, դրա վառ օրինակներից էր: Ներքին կյանքում մենք բարեփոխումների ջատագով ենք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ եվրոպական արժեքներով ու ազգային ինքնատիպությամբ դաստիարակված սերունդը մրցունակ կլինի: Հայաստանը կարող է լինել մրցունակ, վստահ եմ, որ ձեռնարկված և ձեռնարկվելիք բարեփոխումները մեր երկիրը տանելու են հենց առաջընթացի ու զարգացման ճանապարհով: ԵԺկ-ին անդամակցությունը նույնպես ապագայի մի կամուրջ է»,- նշել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |