Երիտասարդական հավաքականի դարպասապահները հուսով են, որ Չեխիայի և Ուելսի հետ խաղերում կարող են վաստակել 6 միավոր![]() 10 նոյեմբերի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը շարունակում է պատրաստվել 2013-ի Եվրոպայի առաջնության Չեխիայի և Ուելսի հետ խաղերին (համապատասխանաբար նոյեմբերի 11-ին և 15-ին)։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի դարպասապահ Կարեն Իսրայելյանն ասել է, որ նրանք դիտել են Ուելսի խաղերի տեսագրությունները և այն բավական ուժեղ և ամուր թիմ է։ «3-րդ խմբում մեր հիմնական մրցակիցը Չեխիայի հավաքականն է։ Հանդիպումները տեղի կունենան մեր դաշտում և, կարծում եմ, մեր երկրպագուների օգնությամբ կկարողանանք հասնել լավ արդյունքի։ Հուսով եմ, որ այդ երկու խաղերից հետո մեր հավաքականը կշարունակի գլխավորել խումբը»,- ասել է Իսրայելյանը։ Հավաքականի մյուս դարպասապահ Արսեն Պետրոսյանի խոսքով, Երևանում մրցակիցները կխաղան մարտական կազմերով և կփորձեն հասնել հաղթանակի. «Մենք ջանասիրաբար պատրաստվում ենք, կցուցադրենք մեր խաղը և ամեն ինչ կանենք 2 խաղերում 6 միավոր վաստակելու համար»։ Երիտասարդական հավաքականը 3-րդ խմբում 7 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, Չեխիան նույնպես ունի 7 միավոր։ Պետրոսյանը խոստովանել է, որ նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի տարին ավարտեն առաջին տեղում։ «Եթե մեզ հաջողվի հաղթանակներ տանել, ապա խմբից դուրս գալու մեր շանսերը կկազմեն 80-90 տոկոս»,- ասել է դարպասապահը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |