Երիտասարդության մասին ազգային զեկույցը պատրաս կլինի դեկտեմբերի 15-ին

Երիտասարդության մասին ազգային զեկույցը պատրաս կլինի դեկտեմբերի 15-ին

PanARMENIAN.Net - Երիտասարդության մասին ազգային զեկույցի առաջին տարբերակը պատրաստ կլինի մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 10-ին նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Նրա համոզմամբ, զեկույցը կպատասխանի բազմաթիվ հարցերի: «Մենք կիմանանք, թե ինչ սպասելիքներ ունեն երիտասարդները Հայաստանից ու, ըստ այդմ, պետությունն էլ 5 տարիների ընթացքում ակտիվ քաղաքականություն կվարի նրանց պահանջները բավարարելու համար»,- շեշտեց Քարամյանը:

Առաջին անգամ ազգային զեկույց կազմվել է 2006-ին, սակայն, ըստ փոխնախարարի, այս մեկը ավելի պրոֆեսիոնալ, համակողմանի և ճշգրիտ փաստաթուղթ է. «Հայաստանում այսօրվա երիտասարդները ունեն 3 խնդիր, դրանք են` որակյալ կրթությունը, զբաղվածությունը և սոցիալական հարցերը: Նախարարությունը անցկացրել է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, ինչպես նաև հաջող ընթացք ունի «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: Այսօրվա դրությամբ 580 երիտասարդ հիփոտեկային վարկավորում է ստացել, և 2012-ին էլ շարունակվելու է այս ծրագիրը»:

Դեկտեմբերից Երևանի Ավան համայնքում կսկսվի նոր շենքի կառուցում, որը կունենա 360 բնակարան, և այնտեղ կբնակվեն մարզիկները, լրագրողները, բժիշկները և այլ մասնագիտության տեր երիտասարդներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---