«The Mosaic Institute» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Վահան Քոլոլյանը Հայաստանում է

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է կանադահայ գործարար, «The Mosaic Institute» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Վահան Քոլոլյանին: Նախարարությունից հայտնում են, որ Քոլոլյանը ներկայացրել է «The Mosaic Institute»-ի գործունեության հիմնական ուղղությունները:

Ինստիտուտը հետազոտություններ է իրականացնում ազգամիջյան հակամարտությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով նպաստելու խաղաղությանն ու զարգացմանը: Կազմակերպությունը հետազոտությունների պատվերներ է ստանում նաև Կանադայի կառավարությունից:

Ողջունելով հյուրին` Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը։ Նա անդրադարձել է նաև նախարարության կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---