ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր պրոդուկտ «Առարկայազուրկ մետաղական հաշիվներ»

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր պրոդուկտ «Առարկայազուրկ մետաղական հաշիվներ»

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին 999.9 հարգի անկանխիկ ոսկով գործարքների իրականացման համար նախատեսված առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում պահպանել խնայողություններն անկանխիկ ոսկով: Որպես խնայողությունների այլընտրանքային տարբերակ` ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել խնայողությունները, այլ նաև ավելացնել դրանք` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ.Օվսյաննիկովն ասել է. «Առարկայազուրկ մետաղական հաշիվը ներդրումային միջավայրում թանկարժեք մետաղի կիրառման նոր և ժամանակակից մեթոդ է: Ի տարբերության ավանդային բանկային ավանդի, առարկայազուրկ մետաղական հաշվին տոկոսներ չեն կուտակվում, դրա փոխարեն եկամտի աղբյուր է հանդիսանում ոսկու գնի կանխատեսվող բարձրացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ԱՄՀ որպես ազատ դրամական միջոցները թանկարժեք մետաղով պահպանելու առավել հարմար և հուսալի տարբերակ: Առարկայազուրկ մետաղական հաշվի բացումը ազատում է մեր հաճախորդներին ոսկու ձուլակտորները տանը պահելու վտանգից: Ներդրման այս տարբերակը օպիմալ է նաև խնայողոթյունների դիվերսիֆիկացման և գնաճից խուսափելու, երկարաժամկետ ներդրումների և լրացուցիչ եկամտի ստացման համար»:

Ոսկով մետաղական հաշիվն ունի նաև մի շարք այլ առավելություններ: Ի տարբերություն ֆիզիկական տեսքով ոսկու, առարկայազուրկ մետաղական հաշվում պահվող անկանխիկ ոսկին չունի անվտանգ պահպանման, կորստի կամ վնասման խնդիր, ինչպես նաև ոսկու հարգի հետ կապված հնարավոր զեղծարարության վտանգ: Ոսկով մետաղական հաշիվը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել անկայուն ֆինանսական շուկայի, մասնավորապես, արժույթների փոխարժեքների տատանման ազդեցությունը, ապահովում է իրացվելիության բարձր մակարդակ, քանի որ հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ վաճառել ոսկին բանկին` այդ պահին բանկի կողմից սահմանված ոսկու ձուլակտորի առք ու վաճառքի փոխարժեքով և ստանալ իր գումարը: ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեռք բերել անհրաժեշտ քանակի անկանխիկ մետաղ` սկսած 1գր. ոսկուց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---