2012թ. ծրագրերի իրականացման համար սփյուռքի նախարարությանը հատկացվել է 496 միլիոն դրամ

2012թ. ծրագրերի իրականացման համար սփյուռքի նախարարությանը հատկացվել է 496 միլիոն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հեթական նիստն այսօր վարել է նախարար Հրանուշ Հակոբյանը: Օրակարգում ընգրկված են եղել անկախության 20-ամյակին նվիրված սփյուռքի նախարարության միջոցառումների արդյունքների, նախարարության 2012թ. բյուջեի նախագծի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող գիտական հետազոտությունների կատարման վերաբերյալ հարցերը և այլն:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Ա.Արշակյանը զեկուցել է, որ ՀՀ-ում և Սփյուռքի հայ համայնքներում իրականացվել են չորս տասնյակից ավելի ծրագրեր և միջոցառումներ: Նախարարության աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Հ.Հովսեփյանը զեկուցել է, որ 2012թ. ծրագրերի իրականացման համար ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացվող գումարը կկազմի 496 միլիոն դրամ։

Նախարարության համար հաջորդ տարոմ գերակա խնդիրներ կլինեն` նպաստել հայապահպանությանը, հայկական համայնքների ինքնակազմակերպման, միջհամայնքային և Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը, օժանդակել Սփյուռքում հայկական ներուժի բացահայտմանը և նրա ներգրավմանը Հայաստանի զարգացման գործընթացին, ազգահավաքի և հայրենադարձության խթանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---