SMS-սպամինգը դարձել է Հայաստանի բջջային օպերատորների վերջին միտումը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Մի քանի տարի առաջ Հայաստանում բջջային օպերատորները սկսեցին պարբերաբար SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացնել իրենց բաժանորդներին իրենց նորույթների, ակցիաների մասին։ Այս մեթոդը նոր էր և բաժանորդները սիրում էին կարդալ, տեղեկանալ։Սակայն այժմ օպերատորները SMS հաղորդագրությունները օգտագործում են որպես գովազդային ծառայություններ և ամեն օր մեծաքանակ սպամ են ուղարկում բաժանորդներին։ Հարցրեք ձեր ընկերներին` որքա՞ն են SMS ստանում օրական, այն էլ «երկարաշունչ» SMS-ներ, հաճախ անհասկանալի։ Շատերն անգամ դադարել են կարդալ այդ SMS-ները, դրանք անհետաքրքիր են, ամեն մարդու չէ որ հետաքրքրում է SMS -ում գովազդվողը։ Անգամ եթե բարեգործական նպատակներով ուղարկված SMS է, միևնույն է, «աչքիդ» էլ բարեգործությունն էլ չի երևում։ Նմանատիպ գովազդը դադարել է արդյունավետ լինել։ Հատկապես, ինտերնետի այս դարաշրջանում մարդիկ ավելի շատ շփվում են օնլայն և SMS ստանալիս արդեն այն համարում են հերթական սպամը և ոչ թե ծանոթի, ընկերոջ կամ մոտ մարդու երկար սպասված SMS-ը։ Այս SMS -ային միտումը գնալով ձեռք է բերում էլեկտրոնային մարքեթինգի հատկություններ։ Սակայն, ցավոք, եթե էլեկտրոնային մարքեթինգում նամակ ստացողը ինքն է բաժանորդագրվում նամակներին և նույն կերպ էլ հնարավորություն ունի հրաժարվել բաժանորդագրությունից, ապա այս պարագայում օպերատորներն առանց բաժանորդների համաձայնության, անգամ առանց նրանց թիրախավորման ուղարկում են «մի գլուխ» SMS -ներ։ Իսկ SMS-ներից ձանձրացած բաժանորդները «ձև» չունեն դրանք չստանալու։ Լուսինե Պառավյան / PanARMENIAN News ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |