Անդրեյ Արեշև. Մոսկվան չի դիտարկում Արևելյան գործընկերությունը որպես հակառուսական նախագիծ

Անդրեյ Արեշև. Մոսկվան չի դիտարկում Արևելյան գործընկերությունը որպես հակառուսական նախագիծ

PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ, որ Արևելյան գործընկերությունը դիտարկվում է Մոսկվայում որպես հակառուսական նախագիծ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ մակարդակով հավաստիացումներ եղան, որ Ռուսաստանը առարկություններ չունի այդ նախագծի վերաբերյալ և որ հետխորհրդային երկրները իրավունք ունեն բազմակողմ քաղաքականություն վարել, ինչպես դա անում է ՌԴ-ն: «Այլ հարց է, թե որքանով է հեռանկարային այդ նախագիծը, արդյոք տրվող խոստումները կիրականացվեն և կդառնան կոնկրետ տնտեսական ու ենթակառուցվածքային նախագծեր»,-նշել է փորձագետը: Նա հավելել է նաև, որ ԵՄ-ն իր տնտեսական շահերն է հետապնդում Հարավային կովկասում, ինչը վատ չէ, քանի որ վկայում է այն մասին, որ լայնածավալ ապակայունացումը Լեռնային Ղարաբաղի շուրջ չի բխում եվրոպացիների շահերից:

3  14.11.11 - Անդրեյ Արեշեվի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---