Վաղը կմեկնարկի Բագրատունյաց Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Վաղը կմեկնարկի Բագրատունյաց Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Վաղը՝ նոյեմբերի 15–ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում կմեկնարկի «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական կենտրոն» միջազգային գիտաժողովը, տեղեկացնում են ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից։

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի առաջատար գիտնականներ: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև նոյեմբերի 17-ը:

Գիտաժողովը կազմակերպվում է Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Անիի 1050-ամյակի առթիվ արդեն իսկ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով ստեղծվել է www.ani1050.sci.am կայքը: Կայքում տեղադրված են Անիի մասին արժանահիշատակ տեղեկություններ, պատմական ակնարկ, լուսանկարներ: Կայքում նաև կարելի է տեղեկատվություն ստանալ հոբելյանական միջոցառումների մասին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---