Ազատագրված տարածքում Բագարան քաղաքի կառուցումը կտևի 5 տարի և կարժենա 3,5 մլրդ դոլար17 նոյեմբերի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ազատագրված տարածքներում ապրելու ադրբեջանահայերի իրավունքն անվիճելի է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Քաշաթաղի շրջանում 100.000 բնակչի համար կառուցվելիք նոր քաղաքի` Բագարանի մասին, ասաց իրավաբան Անդրիաս Ղուկասյանը։ «Դա միջազգային օրենքից բխող իրավունք է և անգամ Ադրբեջանը դա վիճարկել չի կարող»։ Նա նշեց, որ 20 քառակուսի կիլոմետր տարածքով Բագարան քաղաքի կառուցման համար նախատեսվում է 5 տարվա ընթացքում ներգրավել ու ներդնել 3,5 միլիրադ դոլար։ Ըստ բանախոսի, կա 3 գործոն, որոնք պետք է հաշվի առնել. «Քաղաքը ունենալու է արդյունաբերական հատված, որը կազմված է լինելու 300 նախագծերից, որոնք կապահովեն 20 հազար աշխատատաեղ։ Երկրորդ գործոնը քաղաքաշինական գործոնն է, որ մարդկանց ապահովեն անշարժ գույքով։ Երրորդ գործոնը մարդկանց տեղափոխումն է։ Անհրաժեշտ է հայտնաբերել, առաջարկել և ֆինանասավորել նրանց տեղափոխումը ևս»։ Ղուկասյանը նշեց, որ ադրբեջանահայերը ուրբանիզացված են, և այն ինչ պետական ծրագրերն առաջարկում են, նրանց հետաքրքիր չեն։ Բագարանի կառուցումը զուտ տնտեսական ծրագիր է և ոչ թե բարեգործական։ Այն հենված է հետագայում շահույթ ստանալու վրա. «Սա հենված է ադրբեջանահայության ֆինանսական ու տենտեսական հիմքի վրա»։ Կատարվել են հետազոտություններ, պարամետրերը, մարդկանց պահանջները. «Մգրացիոն հատկությունը մեր ազգին բնորոշ է։ Կլինի միգրացիա այդ քաղաք եթե բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանվեն, բնականաբար կլինի»։ Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների համագումարի նախագահության քարտուղար Մարիամ Ավագյանն էլ նշեց, որ արդբեջանահայերը կորցրել են հայրենիք, մշակույթ, որը վերականգնելու համար անհրաժեշտ է նրանց համախմբել. «Փախստականությունը բավարարված չէ ԵԱՀԿ քայլերով և գտնում է, որ իրենք պահանջատեր են Ադրբեջանից, ԵԱՀԿ-ից և պահանջում են մարդու իրավունքների ավելի լայն շրջանում լուծել իրենց խնդիրները։ Այդ մարդիկ երջանիկ ապրելու իրավունք ունեն»։ Դեռևս հայտնի չէ՝ Բագարանում բնակարանները կնվիրաբերվեն, թե կվաճառվեն։ Ծրագիրն արդեն ներկայացվել է ադրբեջանահայերին, սակայն, բանախոսների պնդմամբ, ԼՂՀ ու ՀՀ իշխանությունների հետ բանակցություններ վարել դեռ վաղ է։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |