Լույս տեսավ «Անկախության ներկապնակը» պատկերագիրքը

Լույս տեսավ «Անկախության ներկապնակը» պատկերագիրքը

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված «Անկախության ներկապնակը» պատկերագրքի շնորհանդեսը: Այն ընդգրկում է սեպտեմբերի 17-ին բացված, ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացված 62 աշխատանքները:Ողջույնի խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Պատկերագրքում ներկայացված են Հակոբ Հակոբյանի, Դավիթ Կարեյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Հերիքնազ Գալստյանի, Մոկո Խաչատրյանի և այլ նկարիչների աշխատանքները:

«Որպես կապի միասնական ազգային օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունն իր դերը տեսնում է պետության ներդաշնակ զարգացմանն աջակցելու մեջ: Մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ազգային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերի աջակցությունը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը կօգնի Անկախության գաղափարը և նշանակությունը ապագա սերունդներին փոխանցմանը», -նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Պատկերագիրքը ներառում է նաև Հայոց պատմության վերաբերյալ մի քանի հոդվածներ: Պատկերագրքի գլխավոր խմբագիր Ղազար Միրզոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ այն տպագրվել է 800 օրինակով և վաճառքի չի հանվելու, փոխարենը բաժանվելու է Հայաստանի գրադարաններին և դպրոցներին:

Բոլոր նկարիչները պատկերասրահի տնօրենից ստացան շնորհակալագրեր: Ցուցահանդեսն անցկացվում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն էին Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների միավորումը:

Պատկերագիրքը տպագրվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---