ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ամոթով է խոսում Աղասի Աբրահամյանի սպանության մասին

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ամոթով է խոսում Աղասի Աբրահամյանի սպանության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ տեղափոխված և մեկ ժամ անց մահացած ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի գործին։

Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը դեպքից մի քանի օր անց հայտարարել էր, որ զորամասի բուժկետում ծանր վիճակում գտնվող զինվորին ժամեր շարունակ թողել են անօգնական վիճակում՝ գետնին, անգիտակից վիճակում։ Ժամը 16:00-ից հետո միայն եկել է բուժկետի պետը, որը ևս, ըստ գործի նյութերի, երկու անգամ հարվածել է Աբրահամյանի դեմքին, հայհոյել՝ իբրև թե նա գլուխ պահող է, սկսել է ոտքով հարվածներ տեղալ։ Այնուհետև Աղասիին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա մահացել է։

«Գործը այնպիսին է, որ միանշանակ ասել, թե ծեծել սպանել է բժիշկը.. նախաքննությունը դեռ չի ավարտվել, բայց փաստ է, որ բժիշկը տվյալ դեպքում ձեռք է բարձրացրել։ Ես սա ամոթով եմ ասում։ Քննությունն ընթանում է. կտեսնենք՝ ով ինչքան չափով... այսքան տարի աշխատելով առաջին անգամ եմ նման դեպքի հանդիպում..կտեսնենք ինչ կպարզվի դեռ...»,- անդրադառնալով դեպքին՝ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադամյանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---