Հայ փորձագետը խորհուրդ է տվել թուրք պատգամավորին պրպտել Թուրքիայի խորհրդարանի արխիվները

Հայ փորձագետը խորհուրդ է տվել թուրք պատգամավորին պրպտել Թուրքիայի խորհրդարանի արխիվները

PanARMENIAN.Net - 2009թ. հոկտեմբերի 21-ին հայ-թուրքական արձանագրություններն արդեն քննարկվել են Թուրքիայի խորհրդարանում, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրեց փաստաթղթերը խմբակցություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվելու Թուրքիայի խորհրդարանում:

«Եթե Բոսկիրը չգիտի, որ արձանագրություններն արդեն իսկ քննարկվել են իրենց խորհրդարանում, ապա թող ստուգի արխիվները»,-ասել է նա: Փորձագետը հավելել է, որ պետք չէ ակնկալել, որ Անկարայի դիրքորոշումը կփոխվի առանց արտաքին միջամտության: «Մեր կողմից պարզամիտ կլիներ նման զարգացումներ ակնկալել, քանի որ հայտնի է, որ Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում ունի այդ հարցում»,-ասել է նա:

Ընդ որում Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ նման հայտարարությամբ Բոսկիրը վնասում է ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային, քանի որ «մենք բոլորս արդեն տեսանք, որ այդ հարցում Անկարան արդեն բազմիցս է հայտնվել բարդ իրավիճակում և ստիպված է եղել տարբեր բացատրություններ տալ»:

Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---