Խոշոր հարկ վճարողների հասույթը իրացումից 2011թ–ի սեպտեմբերին աճել է 14.8 տոկոսով

Խոշոր հարկ վճարողների հասույթը իրացումից 2011թ–ի սեպտեմբերին աճել է 14.8 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի խոշոր հարկ վճարողների իրացումից հասույթը 2011թ–ի սեպտեմբեր ամսին կազմել է 218.5 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 14.8տոկոսով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ է արձանագրվել է 254 կազմակերպությունների մոտ` 51.6 մլրդ դրամով և նվազել 189-ի մոտ` 21.1 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների մոտ: : Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 254 կազմակերպությունների մոտ` 51.6 մլրդ դրամով և նվազել 189-ի մոտ` 21.1 մլրդ դրամով: Հայաստանի խոշոր հարկ վճարողների արտահանման ծավալները 2011թ-ի սեպտեմբերին կազմել en 35.6 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 30.2 մլրդ դրամի փոխարեն կամ ավելի 5.4 մլրդ դրամով

01.10.2011թ-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 91.9 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 54.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 15.4 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 770.1 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---