«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2011 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 8,4%-ով

«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2011 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 8,4%-ով

PanARMENIAN.Net - Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2011թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2707,7 հազ. տոննա, ինչը 8,4%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2011թ. 10 ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 9,3%-ով գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը` 2478,2 հազար տոննան:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է 368,3 հազար տոննա, ինչը 33,8%-ով գերազանցեց 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2011թ. 10 ամիսների ընթացքում տեղափոխվել է 1151,8 հազ. տոննա բեռ, ինչը 3,1%-ով պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Տեղական հաղորդակցությունում 2011թ. հունվար-հոկտեմբերին փոխադրվել է 1187,6 հազար տոննա բեռ, ինչը 14,9%-ով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների աճը` այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---