Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Սենեգալի հետ![]() 21 նոյեմբերի 2011 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Սենեգալի նորանշանակ դեսպան Մամադու Սալիու Դիուֆին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում փոխնախարար Մանասարյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Սենեգալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ: Դեսպան Դիուֆը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կարևորվեց համագործակցությունն այնպիսի միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը: Հյուրի խնդրանքով Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |