Արմեն Աշոտյանը Ռաուլ դե Լյուցենբերգերին պարգևատրել է «Ոսկե հուշամեդալով»

Արմեն Աշոտյանը Ռաուլ դե Լյուցենբերգերին պարգևատրել է «Ոսկե հուշամեդալով»

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրի կրթական բարեփոխումների գործընթացին ցուցաբերած գործուն աջակցության համար և ընդգծել, որ մեր երկրում Ռաուլ դե Լյուցենբերգերի աշխատանքային գործունեության արդյունավետությունը նկատելի է ինչպես քաղաքական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով:

Հայաստանի կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքին ինտեգրելու, և Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերանորոգման և վերազինման գործում ունեցած մեծ ավանդի համար նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին պարգևատրել է ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Դեսպանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար, ընդգծելով, որ Կրթության և գիտության նախարարության հետ աշխատելն իր համար մշտապես հաճելի է եղել: Դեսպանը կրթության ոլորտում իրականացված ծրագրերը գնահատել է արդյունավետ և հույս հայտնել, որ իրականցված աշխատանքերի արդյունքներն առաջիկա տարիներին առավել տեսանելի կլինեն:

Ռաուլ դե Լյուցենբերգերը նշել է, որ Հայաստանից իր հետ տանում է հաճելի ու ջերմ տպավորություններ, և այդ հուշերի ամենալուսավոր կետն իր վեցամյա դստեր հայերեն խոսելն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---