Կյանքից հեռացել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանը

PanARMENIAN.Net - Այսօր, 84 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ԳՊՀ խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանը:

Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թ. դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզ) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում:

1990 թ. Հր. Հակոբյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտություններիդոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված էր հայ մեծանուն վիպասան Րաֆֆու պատմափիլիսոփայական հայացքների վերլուծությանն ու գիտական արժևորմանը: 1991թ-ին Հր. Հակոբյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում:

1985թ-ին նա ընտրվում է Երևանի պետական համալսարանի «Աթեիզմիտեսության և պատմության» միջբուհական ամբիոնի վարիչ: Նա ակտիվ մասնակցություն է ունենում Երևանի պետական համալսարանում Աստվածաբանության ֆակուլտետի բացմանը, որտեղ շուրջ մեկ տասնամյակ ղեկավարում է «Կրոնագիտության» ամբիոնը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---