ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԻՍՏ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շահագրգռված են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խիստ պահպանմամբ, քանի որ դա հուսալի նախադրյալ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Յան Ռեպայի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, նախարարը նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարեւոր դերը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի վերահսկողության գործում:
 Ուշագրավ
---