Վարդան Պետրոսյան. Հայկական բանակը սովետական «օրինակելի» բանակից չի տարբերվում

Վարդան Պետրոսյան. Հայկական բանակը սովետական «օրինակելի» բանակից չի տարբերվում

PanARMENIAN.Net - Սիրված դերասան, ռեժիսոր Վարդան Պետրոսյանը գտնում է, որ սովետական «օրինակելի» բանակը հայկական բանակից լավը չի եղել, ինչքան էլ մարդիկ ուզում են ապացուցել հակառակը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա խոստովանեց, որ ծառայել է Մոսկվայում, և ահավոր բաների է ականատես եղել: «Երկու զինվորի այնքան էին ծեծել, որ գժվել էին», լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց նա: Բացի դրանից, խորհրդային բանակում բացի «դեդովշինայից» կար նաև ազգային հարց:

Նրան հաճախ մեղադրում են, որ իր որդուն` Հայկին, չի «ազատում» բանակից, այնինչ նա գտնում է, որ բոլորը պետք է ծառայեն և պաշտպանեն մեր մայրերին ու քույրերին: Նա նաև գտնում է, որ հարևան երկրների բանակում նույն վիճակն է տիրում, իսկ Թուրքիայի բանակի մարտունակությանը չի հավատում, որովհետև չի տեսել, թե ինչպես է այն մարտնչում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---